Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013

Ինչ է մեզ հայտնի արյան մասին. թվեր և փաստեր

Ինչ է մեզ հայտնի արյան մասին. թվեր և փաստեր

Ընդհանուր գիտելիքներ, որ այն չորս խումբ ունի, որ հեմոգլոբինով պայմանավորված կարմիր գույնի է և այլն: Բայց շատ քչերը գիտեն, որ այդ կարմիր հեղուկը մեր օրգանիզմում օրական 20 000 կմ «ճանապարհ է անցնում» և, որ նրա տեսքից շատ ավելի վախենում են մարդկության ուժեղ սեռի ներկայացուցիչները, իսկ կանայք էլ գիտեն, որ այն շատ լավ մաքրվում է սառը ջրով: Բնականաբար, սրանք ամենևին էլ ամենահետաքրքիր փաստերը չեն արյան մասին…

 

5 լիտր


Չափահաս մարդու օրգանիզմում արյան ծավալը մարմնի զանգվածի 6-8%-ն է կազմում, երեխաների մոտ` 8-9%-ը: Այսինքն` եթե մարդու մարմնի քաշը 65 կգ է, ապա արյան ծավալը մոտ 5 լիտր է:

 

1000 անգամ

 

Օրական ավելի քան 1000 անգամ արյունն անցնում է սրտի միջով: Իսկ արյունատար համակարգը կազմող բոլոր երակներով և զարկերակներով դրա ճանապարհը հասնում է 20 000 կմ-ի:  

 

7000 մ2

 

Մեր օրգանիզմում բոլոր անոթների ընդհանուր երկարությունը կազմում է 100 000 կմ: Դա հավասար է երկուսուկես հասարակածի երկարությանը: Իսկ դրանց մակերեսը 7000մ2 է, պատկերավոր արտահայտված` 10 ֆուտբոլային մարզադաշտ:

 

1/8 կմ/ժ

 

1/8կմ/ժ - այսպիսին է զարկերակներով հոսող արյան արագությունը: Դա մոտավորապես հավասար է այն արագությանը, երբ մարդը ոտքով հանգիստ զբոսնում է: Երակներով արյունն ավելի դանդաղ է հոսում, ժամում անցնելով 500 մ: Այս ցուցանիշը կարելի է համեմատել քաղաքի տեսարժան վայրերով հիացող մարդու քայլերի արագության հետ:  

 

2,5 լ

 

Մահվան ելք է գրանցվում, երբ մարդը կորցնում է արյան ծավալի 1/3 մասը: Օրինակ, 90 կգ մարմնի քաշ ունեցող չափահաս տղամարդու համար վտանգավոր է 2,5 լ արյան կորուստը:

 

Այն կարծիքը, թե կանանց մեծ մասը ուշաթափվում է արյան տեսքից, չափազանցված է: Տղամարդիկ ավելի հաճախ են խուճապի մատնվում տեսնելով արյունը:

 

Գիտնականների կարծիքով, առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի շատ են հիվանդանում  ստամոքս-աղիքային հիվանդություններով, երկրորդ խմբի արյուն ունեցողների մոտ հաճախ լինում են սրտի հետ կապված խնդիրներ, ալերգիա, դիաբետ, բրոնխային ասթմա, ռևմատիզմ, երրորդ խմբի արյուն ունեցողները խոցելի են թոքաբորբի հանդեպ, իսկ նրանք, ում երակներով հոսում է չորրորդ խմբի արյունը, շատ թույլ իմունիտետ ունեն: 

 

Արյան ընդհանուր հետազոտության վերլուծության ցուցանիշները նորմայում


Արյան հետազոտությունների վերլուծություն (արյան ընդհանուր հետազոտություն)

 

Արյունը, «պտտվելով» օրգանիզմով, կարևոր գործառույթներ է կատարում, ՙփոխհամագործակցելով՚ բոլոր օրգանների հետ, այդ պատճառով էլ արյան հետազոտության վերլուծությունը շատ ինֆորմացիա է պարունակում օրգանիզմի ողջ աշխատանքի վերաբերյալ, հայտնաբերելով նորմայից շեղումները: Արյան հետազոտությունը ցույց է տալիս արյան հիմնական ցուցանիշների մակարդակը` լեյկոցիտների, տրոմբոցիտների, հեմոգլոբինի և այլն: Արյան նման հետազոտություն նշանակում են բժշկական ընդհանուր զննման դեպքում, այն հիվանդի հարցաթերթիկում նշվում է որպես արյան ընդհանուր հետազոտություն: Եթե հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ լեյկոցիտների, լիմֆոցիտների մակարդակը բարձր է, ապա արյան ընդհանուր հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել օրգանիզմում բորբոքային ախտընթացը և ինֆեկցիայի առկայությունը:  

 

Արյունն օրգանիզմի բոլոր բջիջներին թթվածին է մատակարարում հեմեգլոբինի շնորհիվ, այդ պատճառով էլ հեմոգլոբինի բարձր կամ ցածր մակարդակը կարող է վկայել անեմիայի մասին:

 

Արյան ընդհանուր հետազոտությամբ որոշում են.

 

  • էրիթրոցիտների
  • հեմոգլոբինի
  • լեյկոցիտների
  • տրոմբոցիտների մակարդակը
  • հեմատոկրիտը
  • գունային ցուցանիշը
  • արյան ԷՆԱ -ն
  • լեյկոցիտար բանաձևի որոշումը:

 

Արյան հետազոտությունը և նրա ցուցանիշների վերլուծությունն օգնում է ախտորոշել սակավարյունությունը, քաղցկեղը, բորբոքային, ինֆեկցիոն հիվանդությունները, արյան մակարդելիությունը, ալերգիան:

 

Արյան մանրէադիտակային հետազոտությունն օգնում է որոշել արյան տարրերի ձևը, չափը, գույնը: Արյան ընդհանուր հետազոտությունը (այն նաև անվանում են արյան կլինիկական հետազոտություն) ամենատարածված հետազոտություններից մեկն է, որը կատարում են նաև պոլիկլինիկաներում: Այն վերցվում է մատից, մանրէազերծ, միանգամյա օգտագործման ասեղի օգնությամբ և քաղցած վիճակում: Իսկ նորմայից շեղումները, բնականաբար, վկայում են օրգանիզմում ախտաբանական ընթացքի մասին: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. adventist.by
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Արմինե

10.02.2016

Տղայիս ջերմությունը մոտ մեկ ամիս է 37-37,3 է, լյարդը մեծացած է,հեմոգլոբինը 180,էնԱ-ն 72, փայծախը մեծացած:Բժիշկները ոչ մի բուժում չեն նշանակում, պնդելով որ անհանգստանալու առիթ չկա: Ես չգիտեմ ինչ հետազոտություններ անեմ պատճառը պարզելու համար:Օգնեք խնդրում եմ

Մեդ-Պրակտիկ

08.01.2016

Հարգելի Իրինա, բարև Ձեզ: Սուր վարակիչ հիվանդություններն ունեն համապատասխան կլինիկա: Ուղղակի հետազոտվելու համար կարող եք հանձնել արյան և մեզի ընդհանուր անալիզ, որոնք օրգանզիմի ընդհանուր վիճակի մասին պատկերացում կտան: 

Իրինա

05.01.2016

14 տարեկան եմ,ցանկանում եմ արյան անալիզ հանձնել:Ուզում եմ իմանալ արդյո՞ք ունեմ սուր վարակիչ հիվանդություններ:Երբեք գանգատ չեմ ունեցել:Ինձ ասում են դեռ փոքր եմ նման անալիզ հանձնելու համար,բայց ես մտածում եմ առողջությանս մասին:Ի՞նչ խորհուրդ կտաք:Տեղեկացնեմ,որ շրջապատումս վարակակիր անձիք չկան,ուղղակի մտածում եմ գուցե իծնե ունեմ խնդիր,չնայաց պարբերաբար այցելում եմ բժշկիս,և նա անգամ չի էլ ակնարկել,որևէ վարակիչ հիվանդության մասին:

Մեդ-Պրակտիկ

14.12.2015

Հարգելի Տաթևիկ, բարև Ձեզ: Լեյկոցիտոզի միակ պատճառը բորբոքումն է: Երեխաների մոտ բորբոքման դեպքում լեյկիցտների քանակը շատ արագ է բարձրանում, նույնիսկ բորբոքումն անցնելու դեպքում հնարավոր է որոշ ժամանակ պահպանվի: Ցանկալի է երկու շաբաթ անց նորից կրկնել անալիզը, տեսնելու համար դինամիկա կա, թե ոչ: Ինչ վերաբերում է ԷՆԱ-ին հնարավոր է, դեռ չի հասցրել բարձրանալ:

Տաթևիկ

12.12.2015

Բարև ձեզ:Իմ ջ 5 տարեկան աղջկաս մոտ լեյկոցիտների քանակը 22.3 է,բայց ԷՆԱն նորմայի մեջ:Ինչի հետևանքով կարող է բարձրանալ լեյկոցիտների քանակը:Շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

31.10.2015

Հարգելի Նաիրա, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:

Նաիրա

03.09.2015

Ինձ մոտ արյան մակարդելիության ցուցանիշները հետևյալն են՝ Պրոթրոմբինային ինդեքս 110,5 Պրոթրոմբինային ժամանակ 12,0 Միջազգային նորմալիզացիոն ինդեքս 0,93 Արդյո՞ք առկա նորմայից շեղումները վտանգավոր են իմ առողջության համար:Կանխավ շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

29.12.2013

Հարգելի Մարգարիտա, բարև Ձեզ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդված, որը կպատասխանի Ձեզ անհանգստացնող հարցերին.

http://medbukvar.ru/156/gematokrit.html

Մարգարիտա

27.12.2013

Ինչի հետ է կապված հեմատոկրիտի ցածր լինելը 0,92 է

Կարդացեք նաև

Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
2013-ին անվճար դեղերի ապահովվածությունը կմեծանա

ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության  ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...

Ուսումնասիրում են Հայաստանի փորձը
Ուսումնասիրում են Հայաստանի փորձը

 Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...

Գրիպ և սուր շնչառական վարակներ. Արձանագրվում է աճ

Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...

Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի
Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի

Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց  Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...

Պատմության էջերից
Երգող-ապաքինող սկահակներ
Երգող-ապաքինող սկահակներ

Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ափոյան Վիկտոր Թադեվոսի
Ափոյան Վիկտոր Թադեվոսի

Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...

Պատմության էջերից
Մրսածությանը կօգնի նուռը
Մրսածությանը կօգնի նուռը

Մրսածության հիվանդությունների, գրիպի և ՍՇՎԻ-ների դեպքում հարկ է օգտագործել նուռ, չէ որ այն վիտամինային իսկական ռումբ է: Նռան մեջ պարունակվում են A, C, E, B1, B2 վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, կալիումը, կալցիումը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Վահանագեղձը հսկողության տակ է
Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...

Ներզատաբանություն
Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ
Հոջկինի հիվանդություն`  լիմֆոգրանուլեմատոզ

Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...

Ուռուցքաբանություն
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»

Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...

Բժիշկներ
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն

Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...

Բժիշկներ
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Հիշողություն, հիշողության խանգարումներ
Առողջության գրավականը
Առողջության գրավականը

Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...

Հոգեկան առողջություն
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ